«Արսենալի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին, որն այս պահին գլխավորում է MLS-ի «Մոնրեալ Իմփեկտ» ակումբը, հայտնել է, որ մի օր կցանկանար գլխավորել «Արսենալը».
«Ես իսկապես երազում եմ գլխավորել «Արսենալը», բայց նաև երազում եմ վազել բասկետբոլի դահլիճում ու սլեմ-դանկ անել: Սակայն դա չի նշանակում, որ այդ ամենը կկատարվի: Բայց այո, քանի դեռ ես ողջ եմ, կցանկանայի լինել «Արսենալի» գլխավոր մարզիչը: Դա արդեն դժվար էր նույնիսկ մինչև Արսեն Վենգերի հեռանալը»,- Անրիի խոսքերն է փոխանցում Metro-ն:
Թիերի Անրին 1999-ից 2007 թվականներին է հանդես եկել «Արսենալում»: Ֆրանսիայի հավաքականի հարձակվողն ավելի քան 250 գոլ է խփել լոնդոնյան թիմի կազմում: Անրին ակումբի հետ 7 տիտղոս է նվաճել` ներառյալ ԱՊԼ-ի երկու չեմպիոնական տիտղոսները: