Ըստ gianlucadimarzio.com-ի, «Յուվենտուսը» երկարաձգել է պայմանագիրը կիսապաշտպան Բլեզ Մատյուիդիի հետ:
32-ամյա կիսապաշտպանի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտ: Նախորդ պայմանագիրը լրանում էր այս ամառ:
Ընթացիկ մրցաշրջանում Բլիզը «Յուվեի» կազմում անցկացրել է 30 հանդիպում, խփել 1 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում:
«Յուվենտուսի» հետ Մատյուիդիի պայմանագրի երկարաձգումը վերջերս հաստատեց նաև գործակալ Մինո Ռայոլան: