«Պորտուի» ֆուտբոլիստները Պորտուգալիայի առաջնության 22-րդ տուրի խաղում հաղթանակ տարան «Պորտիմոնենսեի» նկատմամբ: Հանդիպումը կայացավ Պորտուի «Դրագաու» մարզադաշտում և ավարտվեց 1:0 հաշվով: 87-րդ րոպեին միակ գոլը խփեց Ալեքս Թելեսը:
«Պորտուն» տարավ 5-րդ անընդմեջ հաղթանակը, վաստակեց 56 միավոր և դուրս եկավ առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական, իսկ առաջ անցնելով «Բենֆիկայից» 2 միավորով (լիսաբոնյան թիմը պահուստային խաղ ունի): «Պորտիմոնենսեն» (15 միավոր) մնաց 17-րդ հորիզոնականում: