Փետրվարի 26-ին «Ուրարտուն» կանցկացնի նախապատրաստական շրջանի վերջին ստուգողական հանդիպումը: Այս մասին հայտնում է երևանյան թիմի պաշտոնական կայքը:
Թիմը սեփական հարկի տակ ուժերը կչափի «Ալաշկերտի» հետ: Հանդիպումը կմեկնարկի 16:00-ին:
Հավելենք, որ արդեն մարտի 2-ին «Ուրարտուն» առաջնության երկրորդ հատվածի առաջին հանդիպումը կանցկացնի, որտեղ կմրցի Վանաձորի «Լոռիի» հետ:
Մեկնարկը՝ 17:30-ին: