«Բարսելոնան» ժամանել է Նեապոլ՝ անցկացնելու ՉԼ-ի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի իր առաջին հանդիպումը: Մրցակիցը «Նապոլին» է:
Օդանավակայանում, ինքնաթիռի մեջ, չափել են խաղացողների ջերմությունը: Պատճառը հայտնի կորոնավիրուսն է: Հաղորդվում է, որ Նեապոլում 2 դեպք է հայտնաբերվել: Նախորդ շաբաթ Իտալիայի A սերիայի մի քանի հանդիպում հետաձգվեց նույն պատճաով:
«Նապոլի»-«Բարսելոնա» խաղը կկայանա փետրվարի 25-ին: