Փետրվարի 22-23-ը Խարկովում կայացել է Հովհաննես Սահակյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը։ Հայ ազատ ոճայինները մասնակցել են այդ մրցաշարին։ Այս մասին տեղեկանում ենք ՀԸՖ-ի պաշտոնական կայքից:
70 կգ քաշային Նարեկ Սիրունյանը ոսկե մեդալի է արժանացել: Սիրունյանը եզրափակչում հաղթել է Արման Անդրեասյանին, ով 8։0 հաշվով հաղթելիս՝ տուշեով պարվել է։
Բրոնզե մեդալակիրներ են դարձել 57 կգ քաշային Ռազմիկ Միսակյանը, 61 կգ քաշային Աշոտ Վելիցյանը և 65 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը։