«Ռոմայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցման անիմացիոն տարբերակը «Լեչչեի» դեմ խաղում (4:0)։
Հիշեցնենք, որ քվեարկության արդյունքում խաղի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել հայ ֆուտբոլիստը՝ մեկական գոլով ու գոլային փոխանցումով: