Լիգա 1-ի 26-րդ տուրի խաղում ՊՍԺ-ն հաղթեց «Բորդոյին» 4։3 հաշվով:
Այս խաղում հաղթական գոլը խփեց մայրաքաղաքային ակումբի հարձակվող Կիլիան Մբապեն: Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում նրա հաշվին 16 գոլ և 4 գոլային փոխանցում կա:
Այսպիսով, 21-ամյա հարձակվողը 4-րդ տարին անընդմեջ վաստակում է գոլային + գոլային փոխանցում համակարգում առնվազն 20 միավոր: Նա միակ ֆրանսիացի ֆուտբոլիստն է, որը հասել է նման ցուցանիշի։
4 — Kylian Mbappé is the first French 🇫🇷 player to be involved in at least 20 goals in four consecutive seasons in Ligue 1 since Opta analyses the competition (2006/07). Higher. #PSGFCGB pic.twitter.com/9iujGS0Rk5
— OptaJean (@OptaJean) February 23, 2020