Հյուսիսային Մակեդոնիայի առաջնության 20-րդ տուրի` «Մակեդոնիա ԳՊ»-«Ակադեմիա Պանդև» խաղի ընթացքում զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել:
Երկրորդ կեսի միջնամասում, երբ հաշիվը 0:0 է եղել, գնդակը հյուրերի խաղացողից դուրս է եկել կողային գծից: Գնդակը խաղի մեջ մտցնելուց հետո տանտերերի ֆուտբոլիստը տիրել է նրան ու նետվել է գրոհի: Խաղացողին փորձել է խանգարել մրցակիցը, որի ձեռքում ևս մեկ գնդակ է եղել: Նա այդ իր գնդակով հարվածել է մյուս գնդակին, ինչից հետո ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը մի կողմ է վազել` ամեն մեկն իր գնդակի հետևից:
Գլխավոր մրցավարը հյուրերի այս մեթոդը չի գնահատել: Նա կանգնեցրել է խաղն ու պատժել հյուրերի ֆուտբոլիստներին: Նրանցից մեկը դեղին քարտ է ստացել, իսկ մյուսը հեռացվել է դաշտից:
Խաղն ավարտվել է «Մակեդոնիա ԳՊ»-ի` 1:0 հաշվով հաղթանակով: Հանդիպման միակ գոլը խփվել է 11-մետրանոցից` հիմնական ժամանակին ավելացված 7-րդ րոպեին: