«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է իր թիմի մասին.
«Ես այնքան էլ չեմ հասկանում, երբ ասում են «աշխարհի լավագույն թիմ»: Իհարկե, հաճելի է, երբ նման բան ես լսում:Ակնհայտ է, որ սա ավելի լավ է, քան եթե ասեին «աշխարհի վատագույն թիմը»:
Սովորաբար, երբ մարդիկ օգտագործում են լավագույն թիմի վերաբերյալ տերմինը, նրանք նկատի ունեն «Բարսելոնային» կամ «Ռեալին» մի քանի տարի առաջ, կամ «Մանչեսթեր Սիթիին» վերջին մի քանի տարում:
Տրամադրվածությունը շատ կարևոր է մեր թիմում: Տրամադրվածությունն ու շատ լավ ֆուտբոլիստների ընտրությունը: Բայց ես կարծում եմ, որ ամբողջ աշխարհի համար «Լիվերպուլը» ամենա-ամենա-ամենա թոփ ակումբներից մեկն է»,- Կլոպի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
«Լիվերպուլը» գլխավորում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: Յուրգեն Կլոպի սաները 26 տուրից հետո 76 միավոր են վաստակել: