«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Ա Սերիայի 25-րդ տուրի` «Լեչչեի» հետ խաղից հետո գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում.
«Կարևոր հաղթանակ էր թիմի վստահության համար: Եկեք շարունակենք նույն կերպ»,- գրել է Մխիթարյանն ու լուսանկար հրապաակել երեկվա խաղից:
Հիշեցնենք` «Լեչչեի» հետ խաղում Մխիթարյանը գոլի ու գոլային փոխանցման հեղինակ է դարձել, իսկ «Ռոման» 4:0 հաշվով հաղթանակ է տարել: