«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրանկ Լեմպարդը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի Մյունխենի «Բավարիայի» դեմ խաղի մասին:
«Ինձ դուր է գալիս, երբ հարձակման ժամանակ մենք ռիսկի ենք դիմում, բայց պաշտպանությունում պետք է կենտրոնացած լինենք:
Ռոբերտ Լևանդովսկին անհավանական հարձակվող է: Նրա գոլերի վիճակագրությունը շատ բանի մասին է խոսում:
Իհարկե, «Բավարիան» կարող է նվաճել Չեմպիոնների լիգայի տիտղոսը: Սա տաղանդավոր թիմ է, որը գլխավորում է Բունդեսլիգան:
Հարգում եմ այս թիմին, բայց մենք կփրձենք կանգնեցնել նրանց, — Լեմպարդի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ «Չելսի» — «Բավարիա» հանդիպումը կկայանա փետրվարի 25-ին, ժամը ՝ 24: 00-ին: