Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է իր կազմում տեսնել «Վալենսիայի» պաշտպան Ուգո Գալյամոնին, տեղեկացնում է AS-ը:
Նշվում է, որ 20-ամյա ֆուտբոլիստը ազատ գործակալի կարգավիճակով ամռանը կտեղափոխվի կատալոնական ակումբ:
Լա Լիգայի այս մրցաշրջանում Գալյամոնը մասնակցել է մեկ հանդիպման:
Հավելենք, որ Գալյամոնը «Վալենսիայի» սան է: 2017-ին նա Իսպանիայի պատանեկան հավաքականի կազմում հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: