Իսպանական «Վիլյառեալի» կիսապաշտպան Սանտի Կասորլան ամառանը կարող է տեղափոխվել MLS, հաղորդում է Sky Sports-ը:
34-ամյա կիսապաշտպանը մտադիր է իր կարիերայի վերջին տարիները անցկացնել Միացյալ Նահանգներում:
Նշվում է, որ փորձառու ֆուտբոլիստին իր կազմում է ցանկանում տեսնել «Լոս Անջելես Գելեքսին»:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի այս մրցաշրջանում Կասորլան մասնակցել է 22 հանդիպման ՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: