Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Ա Սերիայի 25-րդ տուրի` «Լեչչեի» հետ տնային խաղից հետո խոսել է իր ապագայի մասին:
Հայ ֆուտբոլիստը, որը վարձակալության հիմունքներով է հանդես գալիս իտալական թիմում, ընդգծել է, որ իրեն ամեն ինչ դուր է «Ռոմայում».
«Իմ ապագա՞ն. կտեսնենք: Հիմա մենք պետք է մտածենք մնացած երեք ամիսների մասին: Դեռ շատ շուտ է, «Արսենալն» ու «Ռոման» կխոսեն այդ մասին: Բայց այստեղ ինձ ամեն ինչ դուր է գալիս` քաղաքը, թիմը և երկրպագուները»,- ասել է Մխիթարյանը:
#Mkhitaryan: “Il mio futuro? Vediamo, adesso dobbiamo pensare a questi tre mesi. È ancora presto, ne parleranno l’Arsenal e la Roma. Però mi piace tutto qui: la città, la squadra e i tifosi”. #ASRoma #Arsenal @HenrikhMkh pic.twitter.com/ovqQ8pqZQP
— Jacopo Aliprandi (@AliprandiJacopo) February 23, 2020
Հիշեցնենք` Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները պատկանում են Լոնդոնի «Արսենալին»: