ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի թեթև ատլետ Ալիսոն Հալվերսոնը ՀՀ քաղաքացիություն է ստացել, ու, ամենայն հավանականությամբ, կներկայացնի մեր երկիրը Տոկիոյի Օլիմպիական խաղերում:
«Ես պաշտոնապես Հայաստանի քաղաքացի եմ: Հպարտ եմ այս նվաճման համար: Ավելի քան 100 տարի առաջ իմ նախնիները մոլորակի ամենաբարդ ժամանակներից մեկն են ապրել … նրանցից շատերը զրկվել են իրենց կյանքից անասելի եղանակներով, բայց պապիկս դժվարությամբ կարողացել է փրկվել Հայոց Եղեռնից` երիտասարդ աղջկա շորեր հագնելով ու նավով Էլիս կղզի հասնելով: Առանց իմ նախնիների զոհողությունների ու քաջության` ես այսօր այստեղ չէի լինի:
Ես սիրահարվել եմ այս հրաշալի, գեղեցիկ, հյուրընկալ և ուժեղ երկրին ու անհամբերությամբ եմ սպասում տեսնելու, թե ապագան ինչ է պատրաստել ինձ և Հայաստանի համար»,- գրել է Ալիսոնը և լուսանկարներ հրապարակել իր հայկական անձնագրով:
Ալիսոն Հալվերսոնը պրոֆեսիոնալ հեփթատլետ է (բազմամարտ), ու ավելի հայտնել էր, որ ինքն է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար. այս գործում Ալիսոնն ընդգծել էր ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, հեռացատկի Եվրոպայի գործող ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի անգնահատելի աջակցության մասին: