Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը պատմել է թիմի և «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարի վերականգնման ժամկետների մասին:
«Մենք հիանալի հարաբերությունների մեջ ենք «Ռեալի» մարզչական շտաբի հետ, ու մենք անհանգիստ ենք Էդենի համար: Ցավում եմ, որ սա տեղի ունեցավ «Մանչեսթեր Սիթիի» հետ կարևոր խաղից առաջ: Մենք շատ վշտացած ենք, քանի որ վնասվածքը նրան նվազագույնը 3 ամիս կթողնի առանց ֆուտբոլիստի: Ազարի նման խաղացողը միշտ պետք է դաշտ դուրս գա»,- Մարտինեսի խոսքերն է փոխանցում Sport.es-ը:
Հիշեցնենք` հունիսի 12-ին մեկնարկում է Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը, որտեղ Բելգիայի հավաքականը միևնույն խմբում կխաղա Ռուսաստանի, Դանիայի և Ֆինլանդիայի հետ: Մրցաշարը կտևի մեկ ամիս:
Ազարը վնասվածք է ստացել իսպանական Պրիմերայի 25-րդ տուրի` «Լևանտեի» հետ խաղում (0:1): Մինչ այդ 29-ամյա հարձակվողը վնասվածքի պատճառով չէր խաղացել նախորդ տարվա նոյեմբերից մինչև փետրվար: