Մեկնարկել է Ճապոնիայի ակումբային ֆուտբոլի գլխավոր առաջնությունը՝ J.League-ն։ Առաջնության մեկնարկային տուրում «Տոկիոն» մրցակցի հարկի տակ հաղթեց «Շիմիցու Ս-Պուլսին»։
Հաշիվը բացեցին տանտերերը․ հանդիպման 47-րդ րոպեին աչքի ընկավ Թաիլանդի հավաքականի առաջատար Դանգդան։ Սակայն հանդիպման վերջին 15 րոպեներին հյուրերը կարողացան երեք գնդակ ուղարկել մրցակցի դարպասը․ աչքի ընկան երեք բրազիլացիները՝ Դիեգո Օլիվեյրան (11մ), Ադաիլտոնը և Լեոնարդոն (11մ)։
Տուրի մյուս խաղում առաջնության գործող չեմպիոնը՝ «Յոկոհաման» սեփական հարկի տակ 1։2 հաշվով զիջեց «Գամբա Օսակային»։