«Միլանի» տնօրեն Պաոլո Մալդինին Sky Sport Italia-ի հետ զրույցում նշեց, որ չնայած վերջին խաղերում կիսապաշտպան Անտե Ռեբիչի հաջող խաղին, ակումբը չի շտապում կազմակերպել ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը:
«Ռեբիչը մեզ հետ է երկամյա վարձակալության պայմանով, այնպես որ նա հաջորդ մրցաշրջանում կլինի «Միլանում», և այդ ժամանակ կտեսնենք, թե ինչ է տեղի կունենա»,- ասել է Մալդինին:
Նշենք, որ լրագրողների հետ հարցազրույցում Մալդինին նաև բացահայտել է «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի պայմանագրի մանրամասները: