«Բարսելոնայի» ֆուտբոլիստները, մարզիչներն ու աշխատակիցները, որոնք կժամանեն Նեապոլ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Նապոլիի» հետ խաղին մասնակցելու համար, բուժզննման կենթարկվեն Իտալիայում կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով։ Կչափվեն նրանց մարմնի ջերմաստիճանը։
Տաքության առկայության դեպքում հիվանդները կտեղափոխվեն հիվանդանոց, հայտնում է լրագրող Մոյի Լյորենսը։
«Նապոլի»-«Բարսելոնա» խաղը կկայանա փետրվարի 25-ին «Սան-Պաուլո» մարզադաշտում։ Խաղի մեկնարկը 00։00-ին է։ Պատասխան հանդիպումը կկայանա Իսպանիայում մարտի 18-ին։
Այսօր` փետրվարի 23-ին, Իտալիայում Ա Սերիայի 25-րդ տուրի 4 հանդիպում է հետաձգվել կորոնավիրուսի պատճառով։ Այս պահին երկրում կորոնավիրուսի ավելի քան 100 դեպք է գրանցել։ Վիրուսից արդեն 2 մարդ է մահացել։