ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ հանրահայտ Hublot-ը կդառնա կանանց Եվրո 2021-ի գործընկեր:
Հայտնի ժամացույցային ապրանքանիշ Hublot-ը հայտնել է պայմանագրի կնքման մասին, համաձայն որի ընկերությունը կդառնա մրցաշարի և ՈՒԵՖԱ-ի կանանց ֆուտբոլի բոլոր մրցաշարերի պաշտոնական գործընկեր:
Հիշեցնենք, որ անցյալ տարի ԱՄՆ-ի կանանց հավաքականը չորրորդ անգամ հաղթեց կանանց աշխարհի առաջնությունը: