ԲԿՄԱ-ն իր պաշտոնական կայքում հայտարարել է թիմի նախկին ֆուտբոլիստ Մարյան Պլախետկոյի մահվան մասին: Նախկին պաշտպանը 74 տարեկան էր:
«Հայտնում ենք մեր ցավակցությունները մեր վետերանի ընտանիքի անդամներին ու հարազատներին»,- ասվում է բանակայինների տարածած հաղորդագրության մեջ:
Не стало прославленного армейца, чемпиона СССР 1970 года в составе #ЦСКА Марьяна Ивановича Плахетко. Выражаем соболезнования семье и близким нашего ветерана pic.twitter.com/MONzu8IlxE
— ПФК ЦСКА Москва (@pfc_cska) February 22, 2020
Պլախետկոն կարիերան սկսել է 1963 թվականին Լվովի «Կարպատներում», իսկ մեկ տարի անց տեղափոխվել է նույն քաղաքը ներկայացնող ԲՄԱ թիմում: Մարյանը ԲԿՄԱ է տեղափոխվել 1968 թվականին: Մոսկովյան ակումբում նա 6 տարի է անցկացրել, իսկ 1970 թվականին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն: 1968-ից 1971 թվականներին նա հրավիրվել է ԽՍՀՄ հավաքական, իսկ 1968 թվականին սպորտի վարպետ է ճանաչվել:
Կարիերան ավարտելուց հետո Պլախետկոն եղել է ԲԿՄԱ-ի ու «Տորպեդոյի» տնօրենը: