«Լիդսի» կիսապաշտպան Կելվին Ֆիլիպսը կարող է շարունակել կարիերան Պրեմիեր լիգայում:
Daily Star-ը հայտնում է, որ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով ներկայումս հետաքրքրված է «Շեֆիլդ Յունայթեդ»: Խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն ֆունտ:
Ավելի վաղ նշվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես հետաքրքրված է կիսապաշտպանի ծառայություններով: