25-րդ տուրի խաղում «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը 25-րդ տուրի խաղում «Լևանտեին» (0:1) պարտվելուց հետոքննադատեց հանդիպման գլխավոր մրցավար Ալեխանդրո Էրնանդես Էրնանդեսի աշխատանքը:
«Ես չեմ սիրում խոսել մրցավարների մասին, քանի որ նրանք նույնպես կարող են սխալ լինել, բայց երբեմն նրանց աշխատանքը ձեզ ստիպում է մտածել:
Նրանց չափանիշները տարբեր են: Նրանք Իսպանիայի Սուպերգավաթի խաղում տուգանայինի իրավունք տվեցին ոչ դիտավորյալ ձեռքով խաղալու համար: Այսօր երկու նման պահ եղավ, և նրանք ոչինչ չէին նշանակում: Ինձ նյարդայնացնում է այդ մրցավարը՝ Էրնանդես Էրնանդեսը:
Նախկինում մրցավարները ավելի հարգալից էին, իսկ ավագները կարող էին խոսել նրանց հետ: Ամեն ինչ մեծամիտ լինելու մեջ է: Ես հարցրեցի մրցավարին՝ արդյոք նա անձնական խնդիրներ ունի՞ ինձ հետ, և եթե կան այդպիսիք, թող նա ասի ինձ, և մենք կարող ենք լուծել այդ հարցը»,- մեջբերում է Ռամոսին Marca-ն: