«Վուլվերհեմփթոնն» անգլիական Պրեմիեր-լիգայի 27-րդ տուրի խաղում ընդունել է «Նորվիչին»: Հանդիպումը կայացել է «Մուլինե» մարզադաշտում ու ավարտվել տանտերերի՝ 3:0 հաշվով հաղթանակով:
Հանդիպման հերոս է դարձել պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտան: Նա 19-րդ րոպեին բացել է հաշիվը, իսկ 30-րդ րոպեին դուբլ է ձևակերպել: Եվս մեկ գոլ երկրորդ կեսում հեղինակել է Ռաուլ Խիմենեսը:
«Վուլվերհեմփթոնն» այս հաղթանակից հետո իր միավորների թիվը հասցրել է 39-ի և բարձրացել ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը: «Նորվիչը» երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել: «Դեղձանիկները» 18 միավորով եզրափակում են լիգայի մրցաշարային աղյուսակը:
Հաջորդ տուրում «Վուլվերհեմփթոնը» հյուրընկալվելիս կմրցի «Տոտենհեմի» հետ, իսկ «Նորվիչը»՝ «Լեսթերին»: