Պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Մարիուն քննադատել է «Ինտերի» ղեկավարությանն իր հանդեպ վերաբերմունքի համար: Այս պահին Մարիուն վարձավճարով հանդես է գալիս Մոսկվայի «Լոկոմոտիվում»:
Մարիուն «Ինտեր» է տեղափոխվել 2016 թվականին: Այն ժամանակ իտալական ակումբը 40 մլն եվրո էր վճարել Ժոաուի համար.
«Ես չէի կարողանում մարզվել կամ մասնակցել ընկերական խաղերին, ինչպես բոլորը: Ես մարզվում էի Մաուրո Իկարդիի հետ: Չեմ հասկանում ակումբի ղեկավարության նման դիրքորոշումը: «Ինտերն» ինձ համար 40 մլն եվրո էր վճարել ու ինձ երեխայի պես էր վերաբերվում: Սրան պարզապես բացատրություն չկա:
«Ինտերն» ավելի քիչ կայուն ու հանգիստ ակումբ է, քան «Սպորտինգը»: «Ինտերում» շատ էր խառնաշփոթը, փոխվում էին մարզիչները, մրցաշրջանի նախապատրաստությունը վատ էր կազմակերպված: Ավելի կարևոր բաներ էին կատարվում դաշտից դուրս, քան՝ դրա սահմանների ներսում»,- Մարիուի խոսքերն է փոխանցում A Bola-ն: