Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Վալյադոլիդը» մրցել է «Էսպանյոլի» հետ ու 2:1 հաշվով հաղթանակ է տարել: Խաղը կայացել է Վալյադոլիդի «Խոսե Սորիլյա» մարզադաշտում:
Հյուրերն առաջին կեսի միջնամասում մնացել են 10 հոգով. 2-րդ դեղին քարտը ստանալով՝ դաշտից հեռացվել է Դավիդ Լոպեսը: Այդուհանդերձ, խաղի հաշիվը բացվել է միայն 77-րդ րոպեին. Սանդրո Ռամիրեսն է աչքի ընկել խփած գնդակով: Մի քանի րոպե անց տանտերերի առավելությունը կրկնապատկել է Սերխիո Գվարդիոլան: Հանդիպման վերջնամասում Ադրիան Էմբարբան կրճատել է հաշվի տարբերությունը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը:
«Վալյադոլիդը», վաստակելով 29 միավոր, իսպանական Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Էսպանյոլը» 19 միավորով գտնվում է վերջին՝ 20-րդ տեղում: