Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի շրջանակում «Արսենալը» «Էվերթոնին» (3:2):
Խաղը շոկային մեկնարկ ունեցավ: Հանդիպման 52-րդ վայրկյանին գոլի հեղինակ դարձավ Կլյուվերտ-Լյուինը: 16-րդ րոպեին Կոլոշինացը բախվեց Սիդիբեին և ուսի ծանր վնասվածք ստացավ:
Բոսնիացուն փոխարինեց Սական: Հենց նրա փոխանցումից հետո էլ Նկիետան 27-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը:
33-րդ րոպեին եկավ Օբամեյանգի ժամանակը: Լուիզը գեղեցիկ փոխանցումով դարպասապահի դեմ մեն-մենակ դուրս բերեց գաբոնցուն և Օբամեյանգը չվրպեց:
Թվում էր , թե առաջին խաղակեսը այդ հաշվով էլ կավարտվի, բայց Ռիչարլիսոնը վերջին րոպեին կարողացավ անկյունայի խաղարկումից հետո գրավել Լենոյի պաշտպանած դարպասը:
Երկրորդ խաղակեսի մեկնարկը չզիջեց առաջինին: 47-րդ րոպեին Օբամեյանգը ստացավ Պեպեի փոխանցումը և դարձավ այս խաղում իր երկրորդ և «Արսենալի» հաղթական գոլի հեղինակը: Սա գաբոնցու 17-րդ գնդակն էր: Նա և «Լեսթերի» ռմբարկու Ջեյմի Վարդին գլխավորում են ռմբարկուների մրցավազքը:
Այսպիսով, «Արսենալը» վաստակեց 37 միավոր և շրջանցեց լիվերպուլյան թիմին ` բարձրանալով 9-րդ հորիզոնական: «Էվերթոնը» մնաց 36 միավորով և իջավ 11-րդ հորիզոնական: