The Sun-ը հայտնում է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները կարող են հետաձգվել՝ կորոնավիրուսի պատճառով:
Հիշեցնենք, որ Իտալիայում ավելի քան 40 հանդիպում արդեն դադարեցվել է վիրուսի պատճառով, այդ թվում նաև Ա Սերիայի այսօրվա երեք հանդիպում:
Թե Պրեմիեր լիգայի որ հանդիպումները կհետաձգվեն, աղբյուրը չի նշում։