«Դերբի Քաունթիի» հարձակվող Ուեյն Ռունին դուրս է եկել մեկնարկային կազմում Championship-ի 34-րդ տուրի «Ֆուլհեմի» դեմ խաղում։
Սա Ռունիի 500-րդ հանդիպումն է անգլիական մրցաշարերում (Պրեմիեր լիգայում և Championship-ում/խմբ․)։
34-ամյա ֆուտբոլիստը 393 հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, 98 հանդիպում՝ «Էվերթոնում» և 9-ը՝ «Դերբի Քաունթիում»։
Championship-ի 9 խաղերում Ռունին 2 գոլ է խփել ու 2 գոլային փոխանցում կատարել։