Վենեսուելացի մարզիկ Յուլիմար Ռոխասը Մադրիդում անցկացվող մրցաշարում եռացատկում սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ:
24-ամյա Ռոխասը ցատկեց 15 մետր և 43 սանտիմետր:
Making 15.43m look easy.
— World Athletics (@WorldAthletics) February 21, 2020
Yulimar Rojas in full flow on her way to breaking the triple jump world indoor record🤩
pic.twitter.com/jlTu0KH5eY
Նախորդ նվաճումը պատկանում էր ռուսաստանցի Տատյանա Լեբեդևային, ով 2004-ի մարտի 6-ին Բուդապեշտում կայացած աշխարհի առաջնությունում իր ռեկորդը սահմանեց՝ 15,36 մետր:
Ռոխասը իր կարիերայի ընթացքում դարձել է 2016 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր և երկու անգամ նվաճել Աշխարհի գավաթը: