«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն թուրինցիների մեկնարկային կազմում է դաշտ դուրս եկել Ա Սերիայի 25-րդ տուրի՝ ՍՊԱԼ-ի հետ խաղում:
Պորտուգալացին կարիերայի 1000-րդ հանդիպումն է անցկացնում:
Ռոնալդուն ակումբային մակարդակում արդեն իսկ 836 հանդիպում է անցկացրել, ևս 164 խաղ նա անցկացրել է Պորտուգալիայի հավաքականի կազմում:
Կրիշտիանուն հանդես է եկել «Սպորտինգում», «Մանչեսթեր Յունայթեդում» և «Ռեալում»: