«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գոլի հեղինակ է դարձել Ա Սերիայի 25-րդ տուրի՝ ՍՊԱԼ-ի հետ խաղում: Պորտուգալացին, որը կարիերայի 1000-րդ հանդիպումն է անցկացնում, աչքի է ընկել խաղի 39-րդ րոպեին՝ Կուադրադոյի փոխանցումից հետո գրավելով մրցակցի դարպասը:
Առաջին կեսից հետո թուրինցիները հաղթում են նվազագույն հաշվով: