Թուրինի «Յուվենուսն» Ա Սերիայի 25-րդ տուրում հյուրընկալվելիս մրցել է ՍՊԱԼ-ի հետ ու 2:1 հաշվով հաղթանակ է տարել:
Հանդիպման հաշիվը խաղի 39-րդ րոպեին բացել է հյուրերի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն այսօր կարիերայի 1000-րդ հանդիպումն էր անցկացնում: «Յուվենտուսի» առավելությունը խաղի արդեն 60-րդ րոպեին կրկնապատկել է 29-ամյա կիսապաշտպան Աարոն Ռեմսին: 9 րոպե անց տանտերերի կազմում մեկ գնդակ ետ է բերել Անդրեա Պետանյան՝ 11-մետրանոցից կատարած հարվածով: Ավելին անել ՍՊԱԼին չհաջողվեց:
«Յուվենտուսը», վաստակելով 60 միավոր, գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը, իսկ ՍՊԱԼ-ը 15 միավորով գտնվում է վերջին՝ 20-րդ տեղում: