Իսպանիայի մինչև 23 տարեկանների հավաքականի մարզչական շտաբը հայտարարել է թիմի նախնական հայտացուցակի մասին Օլիմպիական խաղերի համար։
Հայտարարված խաղացողների ցանկում, բացի երիտասարդ ֆուտբոլիստներից, ընդգրկված են նաև «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը, ճապոնական «Վիսել Կոբեի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան, «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Դավիդ Սիլվան:
Նշենք, որ այդ խաղացողներից մեկը ստիպված կլինի լքել հայտացուցակը, քանի որ ըստ կանոնների, միայն 23 տարեկանից բարձր երեք խաղացող կարող է մասնակցել Տոկիո 2020-ի խաղերն: