«Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ռոբին Վան Պերսին խոսել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին SPORTbible-ին տված հարցազրույցում:
«Այո, նա ապշեցուցիչ է: Չեմ կարծում, որ ժամանակին տեսել եմ մի երիտասարդ խաղացողի, որը ցույց է տվել նման վիճակագրություն: Ես չեմ տեսել նրա խաղը «Զալցբուրգում», բայց ես նայեցի վիճակագրությանը և մտածեցի. «Վայ, լավ, սա հետաքրքիր է»: Այժմ Դորտմունդում նա գերազանցում է բոլոր ռեկորդները և շարունակում է գոլեր խփել: Առաջին երեք խաղերում նա դուրս եկավ երկու անգամ, խաղաց ընդամենը մեկ ժամ և խփեց 5 գոլ: Սա զարմանալի, զարմանալի վիճակագրություն է: Անհավատալի խաղացող է»,- ասել է Վան Պերսին :
Հիշեցնենք, որ ավելի վաղ նորվեգացին Չեմպիոնների լիգայում ճանաչվել էր շաբաթվա խաղացող, այն բանից հետո, երբ նրա գոլերը «Բորուսիային» հաղթանակ բերեցին ՊՍԺ-ին ՝ մրցաշարի 1/8 եզրափակչի առաջին խաղում (2:1):