Անգլիայի առաջնության 27-րդ տուրի՝ «Չելսիի» հետ խաղում «Տոտենհեմի» դարպասապահ ու ավագ Ուգո Լյորիսը 250-րդ անգամ է դաշտ դուրս եկել իր թիմի կազմում Պրեմիեր-լիգայի խաղում: Այս մասին հայտնում է «Տոտենհեմի»՝ «Թվիթերի» պաշտոնական էջը:
Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա դարպասապահը վնասվածքի պատճառով ընդամենը 11 խաղի է մասնակցել ԱՊԼ-ում:
Ֆրանսիայի հավաքականի դարպասապահը 2012 թվականից է հանդես գալիս «Տոտենհեմում»:
Լյորիսը կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև «Նիցի» և «Լիոնի» կազմում:
Հիշեցնենք՝ «Տոտենհեմը» 1:2 հաշվով զիջեց «Չելսիին» լոնդոնյան դերբիում: