Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղում «Չելսին» հաղթեց «Տոտենհեմին» (2:1):
«Կապույտների» գլխավոր մարզիչ Ֆրանկ Լեմպարդի համար այս հանդիպումը երրորդն էր Ժոզե Մոուրինյուի դեմ: Անգլիացին հաղթել է բոլոր երեք հանդիպումներում:
Լեմպարդը նաև դարձավ առաջին մարզիչը, ով Պրեմիեր լիգայի առաջին երկու խաղերում հաղթեց Մոուրինյուին:
Միևնույն ժամանակ, «Չելսին» Լեմպարդի գլխավորությամբ դարձավ առաջին ակումբը, ով տանը և արտագնա խաղում հաղթեց Մոուրինյուի թիմին ՝ առաջնության մեկ մրցաշրջանում: