Լա Լիգան «Վալենսիային» թույլ տվեց պայմնագիր կնքել «Ռեալի» կենտրոնական պաշտպան Խավի Սանչեսի հետ՝ տրանսֆերային պատուհանից դուրս, ով վարձավճարով հանդես է գալիս «Վալյադոլիդում»:
Լիգան ընդառաջ է գնացել ակումբի խնդրանքին՝ Էսեկիել Գարայի վնասվածքի պատճառով, ով կարող էր բաց թողնել մրցաշրջանի մնացած մասը: Ավելի վաղ, նման պայմաններով, «Բարսելոնային» թույլ էր տրվել հայտավորելու հարձակվող Մարտին Բրայթվայթին:
«Ռեալը» և «Վալյադոլիդը» առարկություն չունեն, որ Սանչեսը վարձավճարով միանա «Վալենսիային», քանի որ 22-ամյա պաշտպանը խաղային պրակտիկայի պակաս ունի: Սակայն իրավիճակը բարդանում է նրանով, որ մադրիդյան ակումբը չի ցանկանում, որ «չղջիկները» մրցաշրջանի ավարտին օգտագործեն իսպանացուն ձեռք բերելու տարբերակը: