Իտալական Անթհոլցում ավարտվեց Բիաթլոնի աշխարհի առաջնության շրջանակներում կանանց 4×6 կմ էստաֆետան: Առաջին տեղը Նորվեգիայի ընտրանին գրավել է հետևյալ կազմով ՝ Սոննևէ Սուլեմդալ, Ինգրիդ Տանդրեվոլդ, Տիրիլ Էկհոֆ և Մարթ Օլսբի-Ռայսելան: Նորվեգիան հաղթահարեց տարածությունը 1:07.05 արդյունքով:
Երկրորդ տեղը գրավեց Գերմանիայի հավաքականը (Կարոլինա Հորխլեր, Վանեսա Հինց, Ֆրենսիս Պրյուս, Դենիզ Հերման), իսկ Ուկրաինայի հավաքականը եզրափակեց առաջատարների եռյակը (Անաստասիա Մերկուշինա, Յուլիա Ջիմա, Վիտա Սեմերենկո, Ելենա Պիդգրուշնայա):
Ռուսաստանի հավաքականն էստաֆետան ավարտեց ութերորդ տեղով (Եկատերինա Յուրլովա-Պերխտ, Իրինա Ստարիխ, Սվետլանա Միրոնովա, Լարիսա Կուկլինա):