Դանիայի առաջնության 22-րդ տուրում «Հոբրոն» սեփական հարկի տակ ընդունել էր առաջնության առաջատար «Միտյուլանդին»։ Հանդիպումն ավարտվել էր հյուրերի հաղթանակով՝ 0։2 հաշվով։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Բաբայանը մասնակցել հանդիպմանը մեկնարկային րոպեներից և թոխարինվել խաղավարտին՝ 93-րդ րոպեին։
Այս հաղթանակից հետո «Միտյուլանդը» 56 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, «Հոբրոն» 17 միավորով 12-րդն է։