«Ատալանտայի» նախագահ Անտոնիո Պերկասին Bergamo TV-ի հետ հարցազրույցում ասել է, որ ակումբը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինիի հետ:
«Եկեք նախ ավարտենք մրցաշրջանը, ապա մտածենք ծրագրերի, կառուցվածքի և կազմակերպման մասին:
Մենք ուրախ կլինենք, եթե Գասպերինին դառնա մեր Ֆերգյուսոնը: Մենք արդեն նրա հետ քննարկում ենք պայմանագրի երկարաձգումը»,- ասել է Պերկասին: