«Երևան» ՖԱ-ի՝ Հայաստանի Բարձրագույն խմբում այլևս հանդես չգալու վերաբերյալ ակումբի Facebook-յան էջում գրառում է կատարել թիմի մամուլի քարտուղար Դավիթ Գյուրջինյանը։
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․
««Երևան ՖԱ»-ն այլևս հանդես չի գա ՀՀ Բարձրագույն խմբի 2019/2020 մրցաշրջանում:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆուտբոլային հանրությանն ու հատկապես երկրպագուներին այս կես տարվա ընթացքում մեր հետ լինելու համար: Ինչի եմ գրում առաջին դեմքից: Պատճառն այն է, որ վերջին երկու ամսում միայն ես էի մնացել թիմի նախկին անձնակազմից:
Չափից դուրս տխուր է սիրելի ակումբի` գործունեությունը դադարեցնելու մասին տեղեկատվությանը ծանոթանալ ֆեդերացիայի կայքից, այլ ոչ թե անմիջապես թիմի ներկայացուցիչներից:
Ներողություն եմ խնդրում բոլորիդ հուսախաբ անելու համար: Դուք և ես էտպես էլ չենք տեսնի մեր հակասական, բայց միեւնույն ժամանակ հարազատ դարձած թիմի բաղձալի առաջին հաղթանակը:
Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ»,-ասված է հայտարարության մեջ։