Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում «Ռոման» հաղթեց «Գենտին» (1։0):
Այսպիսով, հռոմեացիները եվրոպական մրցաշարում խփած գոլերի շարքը հասցրեցին 10 խաղի ՝ թարմացնելով իրենց իսկ ռեկորդը: Պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 27-ին:
Հանդիպման միակ գնդակը խաղի արդեն 13-րդ րոպեին խփել է հռոմեացիների հարձակվող Կարլես Պերեսը, որը հունվարին էր համալրել «Ռոմայի» կազմը: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» պահեստայինների նստարանին է սկսել հանդիպումը, սակայն փոխարինվել է 79-րդ րոպեին: