Ֆրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հաշտության համաձայնագրի շրջանակում 1 միլիոն դոլար է վճարել ՖԻՖԱ-ին, տեղեկացնում է Times-ը:
Այսպիսով, Շվեյցարիայի գլխավոր դատախազությունը հանել է նրան առաջադրված մեղադրանքնեի մի մասը:
Հիշեցնենք, որ մեղադրանքները կապված էին ֆուտբոլի աշխարհի մի քանի առաջնությունների եւ Կոնֆեդերացիաների գավաթների հեռարձակման իրավունքների բաշխման հետ:
Հունվարին Mediapart հրատարակությունը եւ լրագրողական հետաքննությունների Եվրոպական կոնսորցիումը (EIC) հրապարակել էին նամակագրություն, որը, լրագրողների պնդմամբ, վարում էին Վալկեն եւ Ալ Խելաիֆին: Դատելով նամակագրությունից՝ beIN Media Group-ի ղեկավար Նասեր Ալ-Խելաիֆը անօրինական ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Վալկեին։
Նշվում էր, որ Վալկեն խնդրել է ՊՍԺ-ի նախագահին վճարել Սարդինիայում գտնվող իր առանձնատան կառուցման համար: Բացի այդ, Ալ-Խելաիֆին պաշտոնյային 34 մետրանոց զբոսանավ է նվիրել, որը Վալկեն անվանել է իր կնոջ անունով:
ՊՍԺ-ի նախագահը 2012-ին կաշառել է ՈՒԵՖԱ-ի մի շարք ղեկավարների և շահել Աշխարհի առաջնությունը Քաթարում անցկացնելու իրավունքը:
Հավելենք, որ Քաթարն այն ժամանակ հաղթեց ընտրություններում՝ գերազանցելով ԱՄՆ-ի հայտը: