Ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն ասում է`նախքան Տոկիո-2020 մեկնելը մտադիր է Եվրոպայի եռակի չեմպին դառնալ.
«2020-ի իմ նպատակը նախ Եվրոպայի եռակի չեմպիոն դառնալն է, ապա Օլիմպիական խաղերի ոսկու հետևից գնալը: Շատ լավ եմ տրամադրված: Աստված առաջ, ամեն ինչ լավ կստացվի»,- ասում է Սիմոն Մարտիրոսյանը:
Սիմոնի խոսքով, Ռիոյի 2016 թվականի օլիմպիական ոսկին մինչև Տոկիյի խաղերը կվերադառնա իրեն.
«Հիմա դատական գործընթացներ են ընթանում»:
Սիմոն Մարտիրոսյանը նաև ընդգծում է, որ նման միջոցառումները շատ խրախուսական են .
«Ու նաև պարտավորեցնող, որ ամեն անգամ լավ հանդես գանք ու լավ ներկայացնենք մեր պետությունը: Ուրախ ենք`պետությունը կանգնած է մեր սպորտի կողքին»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով մինչև 2050թ.զարգացման ռազմավարության մասի՝ նշել էր, որ մինչև այդ ժամանակ պետք է 25 օլիմպիական մեդալ նվաճենք: Սիմոն Մարտիրոսյանն ասում է՝ ունենք լավ երիտասարդներ, ովքեր կարող են նվաճել այդ մեդալները.
«Ունենք շատ լավ երիտասարդներ, ովքեր կարող են գալ ու նվաճել մեր վարչապետի ասած մեդալները մինչև 2050 թվականը, բայց դրա համար պայմաններ են պետք»,- եզրափակում է իր խոսքը Սիմոն Մարտիրոսյանը: