Երեկ Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆ փուլում Ֆրանկֆուրտում կայացավ «Այնտրախտ»-«ՌԲ Զալցբուրգ» հանդիպումը։ Այդ խաղը ավարտվեց գերմանական թիմի հաղթանակով՝ 4։1 հաշվով։
Իր հաշվին հեթ-տրիկ գրանցեց «Այնտրախտի» ճապոնացի կիսապաշտպան Դաիչի Կամադան։ Այս խաղում գրանցվեց մեկ հետաքրքիր իրադարձություն․ առաջին անգամ Եվրոպա Լիգայի մեկ խաղում խաղադաշտ դուրս եկան Ճապոնիայի երեք ներկայացուցիչ․ «Այնտրախտի» կազմում դուրս եկան վերը նշված Կամադան և հենակետային կիսապաշտպան Մակոտո Հասեբեն, իսկ «ՌԲ Զալցբուրգի» կազմում՝ կիսապաշտպան Մասայա Օկուգավան։ Նրանք բոլորն էլ Ճապոնիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ են։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmSport-ը անդրադարձել էր Կամադային և Օկուգավային Ֆուտբոլային Սկաուտ․ Սամուրայների նոր սերունդը Եվրոպայում շարքում։