Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը երեք շաբաթով դուրս է մնացել շարքից։
29-ամյա ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Աթլետիկոյի» դեմ առաջին խաղում (0-1) ազդրի հետին մկանի վնասվածք է ստացել։
«Ամեն ինչ կարող էր ավելի վատ լինել։ Ինչպես գիտենք, դա ազդրի հետին մկանն է։
ԱՊԼ-ում ազդրի հետին մկանի բազմաթիվ վնասվածքներ են լինում, ինչպես օրինակ Հարի Քեյնինը։ Հենդոյի մոտ ամեն ինչ այդքան վատ չէ։
Ես կարծում եմ՝ նա մոտավորապես երեք շաբաթ բաց կթողնի։ Դա լավ չէ։ Բայց ամեն դեպքում մեր բախտը բերել է»,-Յուրգեն Կլոպի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։