«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին չի ծրագրում լքել թիմը և իր ապագան կապում է այս ակումբի հետ: Այս մասին արգենտինացին հայտարարել է Mundo Deportivo-ին տված հարցազրույցում:
«Ես բազմիցս ասել եմ, որ … քանի դեռ ակումբն ու երկրպագուներն են դա ուզում (խաղալ «Բարսելոնայի» կազմում), երբեք խնդիրներ չեն առաջանա: Բազմիցս ասել եմ նաև, որ… մեզ մոտ ամեն ինչ կարգին է, երկրպագուները գոհ են թիմից, որը հաղթող է և շարունակում է տիտղոսներ նվաճել, ինչպես միշտ: Իմ նպատակն է մնալ այս ակումբում», — ասել է արգենտինացի ֆուտբոլիստը: