Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն կարող է տեղափոխվել ֆրանսիական «Լիոն», հաղորդում է L’Équipe-ը:
Նշվում է, որ 33-ամյա հարձակվողը կարող է փոխարինել Մուսա Դեմբելեին, ով մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն:
Հիշեցնենք, որ Ժիրուին իր կազմում ցանկանում է տեսնել նաև Հռոմի «Լացիոն»:
ԱՊԼ-ի այս մրցաշրջանում Ժիրուն մասնակցել է 6 հանդիպման և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով: